Ադրբեջանի փոխնախագահը Հայաստանին հրավիրել է միանալ տարածաշրջանային տնտեսական ծրագրերին
Ադրբեջանի փոխնախագահ Ալի Հասանովը Հայաստանին հրավիրել է միանալ տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, պայմանով, որ հայկական կողմը դադարեցնի «ադրբեջանական հողերի օկուպացիան»:
«Անադոլու» գործակալության հետ զրույցում, խոսելով թուրք-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժի մասին, Հասանովը անդրադարձել է նաև հարևան Հայաստանին: «Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը վտանգ չի ներկայացնում ո՛չ հարևան, ո՛չ էլ այլ երկրների համար: Երկուստեք խաղաղության և բարօրության համար մենք բաց ենք բոլոր երկրների առաջ: Հայաստանի ղեկավարությունը, իր բռնազավթիչ քաղաքականությամբ և Թուրքիային ուղղված անհիմն պնդումներով վտանգում է սեփական ժողովրդին: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում և ցանկանում է մասնակից լինել Ադրբեջանի և Թուրքիայի տեղական ու միջազգային ձեռնարկներին, թող համենա: Թող դուրս գան «օկուպացրած» տարածքներից, կատարեն խաղաղության համար անհրաժեշտ իրավական պահանջները: Մենք Հայաստանի դեմ չենք: Մենք Հայաստանին կոչ ենք անում գնալ խաղաղության»,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարությունը ուշագրավ է, քանի որ տասնյակ տարիներ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են տնտեսական շրջափակման մեջ պահում Հայաստանը,իսկ ադրբեջանական կողմից վերջին տարիներին հնչում է հիմնականում ռազմաշունչ հռետորաբանություն:
Ադրբեջանի փոխնախագահը Հայաստանին հրավիրել է միանալ տարածաշրջանային տնտեսական ծրագրերին
Ադրբեջանի փոխնախագահ Ալի Հասանովը Հայաստանին հրավիրել է միանալ տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, պայմանով, որ հայկական կողմը դադարեցնի «ադրբեջանական հողերի օկուպացիան»:
«Անադոլու» գործակալության հետ զրույցում, խոսելով թուրք-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժի մասին, Հասանովը անդրադարձել է նաև հարևան Հայաստանին: «Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը վտանգ չի ներկայացնում ո՛չ հարևան, ո՛չ էլ այլ երկրների համար: Երկուստեք խաղաղության և բարօրության համար մենք բաց ենք բոլոր երկրների առաջ: Հայաստանի ղեկավարությունը, իր բռնազավթիչ քաղաքականությամբ և Թուրքիային ուղղված անհիմն պնդումներով վտանգում է սեփական ժողովրդին: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում և ցանկանում է մասնակից լինել Ադրբեջանի և Թուրքիայի տեղական ու միջազգային ձեռնարկներին, թող համենա: Թող դուրս գան «օկուպացրած» տարածքներից, կատարեն խաղաղության համար անհրաժեշտ իրավական պահանջները: Մենք Հայաստանի դեմ չենք: Մենք Հայաստանին կոչ ենք անում գնալ խաղաղության»,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարությունը ուշագրավ է, քանի որ տասնյակ տարիներ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են տնտեսական շրջափակման մեջ պահում Հայաստանը, իսկ ադրբեջանական կողմից վերջին տարիներին հնչում է հիմնականում ռազմաշունչ հռետորաբանություն:
Աղբյուրը՝ Ազատություն