Լրահոս

08.12.2010 17:03


Կրեմլն առաջարկում է «WikiLeaks»-ի հիմնադրին Նոբելյան մրցանակ հանձնել

Կրեմլում ոչկառավարական կազմակերպություններին առաջարկել են մտածել հայտնի «WikiLeaks» աղմկահարույց կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ ներկայացնելու ուղղությամբ։ ՌԴ նախագահի աշխատակազմի աղբյուրն այդ անսպասելի որոշումը բացատրել է Ասանջին օգնելու ռուսական իշխանությունների ցանկությամբ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ասանջը ինքնակամ դիմել էր Լոնդոնի ոստիկանություն և հայտնել, որ իր նկատմամբ հարուցված մեղադրանքները չի ընդունվում։

Ներկա պահին Ասանջը պահվում է Անգլիայի ամենախոշոր «Wandsworth» բանտում, որը հայտնի Ուիմբլդոն թենիսի համալիրի մոտակայքում է։ «WikiLeaks»-ի հիմնադիրին տեղավորել են առանձին հատվածում, որտեղ ձերբակալվածների հանդեպ հատուկ հսկողություն է իրականացվում։ Եվ հիմա նա լիովին մեկուսացված է արտաքին աշխարհից, նրա հետ ոչ մի կապ չկա։ Այս մասին հաղորդել է «ИТАР-ТАСС»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը