Լրահոս

10.03.2010 17:09


Ռուս ռազմական փորձագետ. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման իրական վտանգ գոյություն ունի»

Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման իրական վտանգ գոյություն ունի։

-Այսօր լուրջ վտանգ կա, որ իրավիճակը կապակայունանա։ Մինչ այս ո՛չ Բաքվում, ո՛չ Երևանում  իրավիճակի սրացում չէին ուզում։ Ալիևի աշխատակազմն իր առաջ լուրջ առաջադրանք է դրել, որին հասնելու համար նա կարող է ռիսկի դիմել և վերսկսել ռազմական գործողությունները։ Ադրբեջանը կարող է գնալ այդ քայլին անգամ այն դեպքում, եթե ռազմական գործողությունների ելքն իր համար գոհացուցիչ չլինի։ Ադրբեջանական կողմի այդ քայլի նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղը ստանալն է, այլ այն, որ հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարվեն,-նշել է նա։

Ֆելգենհաուերի կարծիքով ղարաբաղյան հակամարտությունն այսօր չի կարելի սառեցված համարել։

-Իրավիճակը դուրս է եկել սառեցված վիճակից, և ամեն ինչ կարող է տեղի ունեալ,-նկատել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը