Աշխարհ

28.11.2018 20:41


Թուրքիայում ստամոքսի ցավի գանգատով հիվանդանոց դիմած քաղաքացու մարմնից 250 հատ քար է հեռացվել

Թուրքիայում ստամոքսի ցավի գանգատով հիվանդանոց դիմած քաղաքացու մարմնից 250 հատ քար է հեռացվել

Թուրքիայի քաղաքացին ստամոքսի ցավի գանգատով դիմել է Իզմիրի հիվանդանոցներից մեկը և հետազոտություն անցնելուց հետո պարզ է դարձել, որ լեղապարկում քար կա:

էնդոսկոպիկ եղանակով վիրահատված Զաֆեր Դինչերի լեղապարկից, լեղածորանից և լյարդից ընդհանուր առմամբ 250 հատ քար է հեռացվել:

Վիրահատող բժիշկը հայտնել է, որ զարմացած է և իր բժշկական պրակտիկայի ընթացքում առաջին անգամ է նման դեպք հանդիպում:

Դինչերը նշել է, որ իր աղջկա հետ քարերը հատ-հատ հաշվել են և որոշել է դրանք պահել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը