Աշխարհ

28.11.2018 16:31


Նազարբաեւը կյանքից դժգոհողներին խորհուրդ է տվել շրջել հիվանդանոցներում և գերեզմանատներում

Նազարբաեւը կյանքից դժգոհողներին խորհուրդ է տվել շրջել հիվանդանոցներում և գերեզմանատներում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի այն բնակիչներին, որոնք դժգոհ են իրենց կենսամակարդակից, խորհուրդ Է տվել չգանգատվել, այլ ավելի շատ աշխատել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հաճախ ենք գանգատվում կյանքից՝ այս չկա, այն չկա: Եթե կյանքը շատ Է դժվարացել, գնա, շրջիր հիվանդանոցներում, ծայրահեղ դեպքում շրջիր գերեզմանատներում: Այնտեղ պառկածների համար շատ ավելի վատ Է, քան քեզ համար»,-ասել Է Նազարբաեւը՝ Աստանայում ելույթ ունենալով ութերորդ Քաղաքացիական համաժողովում: «Ձեռքներս ու ոտքներս տեղում են՝ գլխներիս մազերն ենք փետում՝ վայ, ինչ վատ Է: Նման բան չկա, կյանքում ամեն ինչ հնարավոր Է, հավաքիր քեզ, ստիպիր քեզ աշխատել: Նաեւ երիտասարդությանը պետք Է դրան սովորեցնենք»,-նշել Է Ղազախստանի նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը