Այսօր Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, քվեարկության նախորդ օրը ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 528 հազար 658: Բացվել է 3703 ընտրատեղամաս, որոնցից 55-ը՝ արտասահմանում: Ընտրական գործընթացը կմեկնարկի առավոտյան 08:00-ին, կավարտվի՝ 20:00-ին: Արտասահմանում բացված ընտրատեղամասերում ընտրությունները կշարունակվեն մինչև տեղական ժամանակով 24:00-ն:
Քրեակատարողական հիմնարկներում, որտեղ բացվել է 10 ընտրատեղամաս, ընտրությունների օրն ընտրելու իրավունք ունեցող կալանավորները կընտրեն շրջիկ քվեատուփի միջոցով:
Աֆղանստանում վրացի զինվորականներն արդեն մասնակցել են ընտրություններին, դրանց արդյունքները ևս հայտնի կդառնան նոյեմբերի 28-ին՝ ընտրությունների երկրորդ փուլի ավարտին:
Ընտրությունների ընթացքին հետևելու համար գրանցվել են ընտրական սուբյեկտների մինչև 17 հազար ներկայացուցիչներ, ավելի քան 48 հազար 500 տեղական և 1300 միջազգային դիտորդ: Ընտրությունների ընթացքը կլուսաբանի 2300 լրագրող:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ին, որի արդյունքների համաձայն՝ նախագահի 25 թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել 50 տոկոսանոց շեմը: Իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել էր 38,64, իսկ «Միավորված ընդդիմություն» քաղաքական դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,74 տոկոս:
Հատկանշական է, որ սա երկրում 6-րդ նախագահական ընտրություններն են և վերջինը, երբ նախագահին ընտրելու են քաղաքացիները: Այսուհետ Վրաստանի նախագահին ընտրելու է 300 անձից բախկացած ընտրական կոլեգիան:

Քաղաքացիները ընտրություն կկատարեն №48 Սալոմե Զուրաբիշվիլիի և №5 Գրիգոլ Վաշաձեի միջև: