ՀԺԿ նախագահ. «...որ արտահերթ ընտրություն չի լինում, մեղավոր է ընդդիմությո՞ւնը»
Այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողները Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանին հարցրել են՝ եթե Հայ ազգային կոնգրեսի մատնանշած հունիսից մինչև սեպտեմբեր ժամանակաշրջանում արտահերթ համապետական ընտրությունները չլինեն, ՀԱԿ-ը կրկի՞ն մեղադրելու է իշխանություններին։
-Բա ո՞վ է մեղավոր. ով կեղծում է, նա՞ չի մեղավոր։ Եկեք չվերածենք աբսուրդի։ Այսինքն, կեղծում է իշխանությունը, բայց որ արտահերթ ընտրություն չի լինում, մեղավոր է ընդդիմությո՞ւնը,- պատասխանել է նա։
Ս. Դեմիրճյանը նաև հավելել է, որ ինչքան շուտ վերջ տրվի ընտրությունները կեղծելու ավանդույթին, այնքան ավելի լավ կլինի այս երկրի համար, չի՞ լինի, ավելի վատ երկրի համար։
-Բայց, ի վերջո, դա լինելու է, դրան մենք հասնելու ենք,- ասել է Ս. Դեմիրճյանը՝ ընտրությունները չկեղծելու միակ երաշխիք մատնանշելով հետևյալը.
-Երաշխիքը մեկն է, որ ամբողջ հասարակությունը դա թույլ չտա։ Մի անգամ չի ստացվի, երկրորդ անգամ չի ստացվի, ի վերջո, ստացվելու է։
ՀԺԿ նախագահի խոսքերով՝ մադիկ ուզում են իրենց պայքարի արդյունքը տեսնել, բայց նաև այնքան են կեղծվել ընտրությունները, որ մարդկանց մոտ իսպառ բացակայում է հավատը, որ ընտրությունների միջոցով հնարավոր է ինչ-որ բանի հասնել։
Իսկ արդյունքի հասնելու համար չկեղծված ընտրություններից բացի այլ ճանապարհ Ս. Դեմիրճյանը չի տեսնում.
-Քաղաքական գործունեությունը ենթադրում է գործունեություն հենց Սահմանադրության շրջանակներում։ Մենք դա՛ կարող ենք անել։ Խոսակցություններ կան, չէ՞, որ զենքո՛վ է պետք, այսպես է պետք, այնպես է պետք։ Դա արդեն մեր գործը չի. դրա հետ մենք գործ չունենք։

7or.am