Աշխարհ

27.11.2018 20:41


Թուրքիայում ավարտվել է Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի հետ համատեղ զորավարժությունը

Թուրքիայում ավարտվել է Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի հետ համատեղ զորավարժությունը

Նոյեմբերի 27-ին ավարտվել է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովմանն ուղղված Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի համատեղ «Էթերնիթի–2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով պաշտպանության նախարարությանը։

Զորավարժության հայտարարված նպատակն է «Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի միջև համախմբվածության բարձրացումը»։ Զորավարժությունը ռոտիացիոն կարգով անցկացվում է բոլոր երեք երկրներում։

Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել էր նոյեմբերի 23-ին Թուրքիայի Փընարհիսար քաղաքում։

Նշենք, որ «Eternity»–ն ամենամյա զորավարժություն է այս երեք երկրների զինված ուժերի մասնակցությամբ «Eternity-2017»–ը անցկացվեց Վրաստանում՝ այդ երկրի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնում (JTEC)։

Դրանից առաջ նմանատիպ զորավարժություն «Eternity-2014», կողմերն անցկացրել էին 2014 թ.: Հավանաբար հաջորդ տարի այն կանցկացվի Ադրբեջանում։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը