Լրահոս

10.03.2010 16:22


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» թիվ 4 և 5 ջրատարների վրա վթարավերականգնողական   աշխատանքների հետ կապված' ս.թ մարտի 12-ի ժամը 10.00 մինչև մարտի 13-ի ժամը 10.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4 թաղամասերի, Սեբաստիա, Բատիկյան, Շահումյանի 12-րդ, 13-րդ փողոցների, Տիչինա-Սեբաստիա և Մալաթիա-Սեբաստիա փողոցներով պարփակված հատվածի, Իսակովի պողոտայի, Թաիրով, Գեղանիստ, Արգավանդ և Փարաքար գյուղերի, Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը