Արգենտինահայերը Էրդողանի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Արգենտինա` մասնակցելու Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին:
Բուենոս Այրեսում արգենտինահայերը Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց են կազմակերպել:Ցուցարարները հիշեցրել են, որ Թուրքիայում ոտնահարվում են մարդու իրավունքները։Նրանք ընդգծել են, որ Թուրքիայում մի շարք իրավապաշտպաններ, ակտվիստներ, քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում։
Հիշեցրել են, որ Թուրքիայում շարունակում բանտարկված մնալ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին:
Ցուցարարները դատապարտել են նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։
Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ նախագահների հետ քննարկելու է Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը։ Նշվում է, որ Էրդողանը խոսելու է Սիրիայի քրդական ուժերի մասին ևս։ Ըստ աղբյուրի՝ Էրդողանն ընդգծելու է, որ Թուրքիան շարունակելու է պայքար մղել քուրդ զինյալների դեմ՝ նրանց համարելով ահաբեկիչներ:
Արգենտինահայերը Էրդողանի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Արգենտինա` մասնակցելու Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին:
Բուենոս Այրեսում արգենտինահայերը Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Ցուցարարները հիշեցրել են, որ Թուրքիայում ոտնահարվում են մարդու իրավունքները։ Նրանք ընդգծել են, որ Թուրքիայում մի շարք իրավապաշտպաններ, ակտվիստներ, քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում։
Հիշեցրել են, որ Թուրքիայում շարունակում բանտարկված մնալ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին:
Ցուցարարները դատապարտել են նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։
Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ նախագահների հետ քննարկելու է Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը։ Նշվում է, որ Էրդողանը խոսելու է Սիրիայի քրդական ուժերի մասին ևս։ Ըստ աղբյուրի՝ Էրդողանն ընդգծելու է, որ Թուրքիան շարունակելու է պայքար մղել քուրդ զինյալների դեմ՝ նրանց համարելով ահաբեկիչներ:
Աղբյուրը՝ ermenihaber.am