Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում
Ծագումով հրեա աշխարհահռչակ միլիարդատեր «Բաց հասարակության ինստիտուտի» հիմնադիր, «գունավոր հեղափոխությունների» կերտող Ջորջ Սորոսի«Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում:
2008 թվականից Թուրքիայում գործող հիշյալ կազմակերպությունը հայտարարել է, որ ողջ իր գործունեության ողջ ընթացքում գործել է Թուրքիայի օրենքներին համահունչ և բազմիցս ենթարկվել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության, Հիմնադրամների գլխավոր վարչություն կողմից։
Կազմակերպության տարածված հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը կարող է դադարեցնել գործունեությունը, եթե գործունեություն ծավալելու համար չկան նպաստավոր պայմաններ և չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները։
Ահա այդ նկատառումներից ելնելով՝ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը որոշել է հեռանալ Թուրքիայից՝ շեշտելով, որ թուրքական լրատվամիջոցներում հաճախակիանում են կազմակերպության մասին «անհիմն և սպեկուլյատիվ հրապարակումները»: Նման մթնոլորտն այլևս անհնար ու անիմաստ է դարձնում կազմակերպության հետագա գործունեությունը։
Նշենք, որթուրքական իշխանությունները և մամուլը Ջորջ Սորոսին և իր կազմակերպությանը մեղադրում են Թուրքիայում խժդժությունների հովանավորման և երկիրը պառակտելու փորձերի մեջ։
Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում
Ծագումով հրեա աշխարհահռչակ միլիարդատեր «Բաց հասարակության ինստիտուտի» հիմնադիր, «գունավոր հեղափոխությունների» կերտող Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում:
2008 թվականից Թուրքիայում գործող հիշյալ կազմակերպությունը հայտարարել է, որ ողջ իր գործունեության ողջ ընթացքում գործել է Թուրքիայի օրենքներին համահունչ և բազմիցս ենթարկվել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության, Հիմնադրամների գլխավոր վարչություն կողմից։
Կազմակերպության տարածված հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը կարող է դադարեցնել գործունեությունը, եթե գործունեություն ծավալելու համար չկան նպաստավոր պայմաններ և չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները։
Ահա այդ նկատառումներից ելնելով՝ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը որոշել է հեռանալ Թուրքիայից՝ շեշտելով, որ թուրքական լրատվամիջոցներում հաճախակիանում են կազմակերպության մասին «անհիմն և սպեկուլյատիվ հրապարակումները»: Նման մթնոլորտն այլևս անհնար ու անիմաստ է դարձնում կազմակերպության հետագա գործունեությունը։
Նշենք, որ թուրքական իշխանությունները և մամուլը Ջորջ Սորոսին և իր կազմակերպությանը մեղադրում են Թուրքիայում խժդժությունների հովանավորման և երկիրը պառակտելու փորձերի մեջ։
Աղբյուրը՝ ermenihaber.am