Լրահոս

10.03.2010 16:05


Փոփոխություններ Հանրայինում

Փոփոխություններ Հանրայինում

Մամուլում վերջերս տեղեկություններ են տարածվել, որ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը գործուղվելու է «Հ1»,  որտեղ ղեկավարելու է «Հ1»-ի և Հանրային ռադիոյի լրատվական ու քաղաքական հաղորդումները, այդ թվում՝ «Հայլուր» լրատվականը,  իսկ նրա փոխարեն Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի պաշտոնում պետք է աշխատի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը: Տեղեկություններ կային նաև այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն է նշանակվելու Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը: «7օր»-ը Հանրային ռադիոհեռուստաընկերության խորհրդից փորձել է պարզել, թե արդյոք այդ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Մեզ տեղեկացրին, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն և համատեղելու է այդ պաշտոնը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնի հետ։ Իսկ մնացած տեղեկությունների վերաբերյալ մեզ ասացին, թե դեռ պաշտոնական ոչ մի որոշում չկա, և նորության դեպքում այդ ամենը կհրապարակվի։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Հանրային ռադիոյի ղեկավարի պաշտոնում հնարավոր է նշանակվի նախկին ՀԺԿ–ական Ստեփան Զաքարյանը, ով մի ժամանակ աշխատել է այդ պաշտոնում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը