Լրահոս

10.03.2010 15:05


Թեղուտի ծրագրի դեմ հայցի առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 23-ին

Մարտի 23-ին' ՀՀ Վարչական դատարանում, տեղի կունենա «Էկոդար» հասարակական կազմակերպության' ՀՀ կառավարության դեմ ուղղված հայցի առաջին նիստը: Հայցի հիմքում ընկած է պետական մարմինների մի շարք որոշումների բողոքարկումը, որը վերաբերում է «ACP» ընկերության (մտնում է «Vallex»-ի ընկերությունների խմբի մեջ)'  Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման  ծրագրի հաստատմանը:
Նշենք, որ երկու անգամ Վարչական դատարանը մերժել է այս հայցը, իսկ հասարակական ակտիվիստները բողոքարկել են մերժումները: Վերջապես  ՀՀ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարեց բողոքը, հայցվոր կողմ ճանաչելով միայն «Էկոդար» հասարակական կազմակերպությանը, և հրաժարվեց որպես հայցվոր ճանաչել «Transparency International» ՀԿ-ին:

Այս խորագրի վերջին նյութերը