Լրահոս

08.12.2010 16:42


Լավրով. «...հակամարտությունների իրավիճակում պետք է գործել «մի վնասիր» սկզբունքով»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերով՝ նույնիսկ այնպիսի հանդիպումները, ինչպիսին Աստանայի գագաթնաժողովն էր, չեն կարող փոխարինել ճգնաժամային կարգավորմանն ուղղված ծանր աշխատանքին։

-Այն համապատասխան բանակցային ձևաչափերի խնդիրն է , որոնցում կոնկրետ իրավիճակում մասնակցում են բոլոր կողմերը՝ լինի դա Կիպրոսը, Կոսովոն, Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը, թե Անդրկողկասը։ Գագաթնաժողովների ընթացքում կարելի է փորձել համապատասխան բանակցություններում համախմբել առաջընթացը, պայմանավորվածություններ կնքել կողմերի միջև։ Այստեղ պետք է գործել «մի վնասիր» սկզբունքով։ Այդպիսի իրատեսական մոտեցումը ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում թույլ տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին և Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատվիրակույթունների ղեկավարներին ընդունել հավասարակշռված հայտարարություն,-նշել է Լավրովը։

Այս խորագրի վերջին նյութերը