Ֆուտբոլի Անգլիայի առաջնության՝ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հյուրընկալվեց և հաղթեց «Բորնմութ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին խաղակեսի վերջնամասում «Արսենալ»-ի արագ հակագրոհներից մեկի ժամանակ «Բորնմութ»-ի ֆուտբոլիստներից Ջեֆերսոն Լերման ինքնագոլի հեղինակ դարձավ: Սակայն 45-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Ջոշուա Քինգը և թիմերը հանգստի գնացին 1:1 հաշվով: Երկրորդ կեսի 67-րդ րոպեին Պիեռ Էմերիկ Օբամեյանգն առաջ մղեց «զինագործներին»՝ հաշիվը դարձնելով 1:2:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Հայ կիսապաշտպանն ամբողջ խաղի ընթացքում մի շարք հնարավորություններ ուներ աչքի ընկնելու:
Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ն ունի 27 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է:
«Արսենալ»-ը հաղթեց. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)