Կ. Դանիելյանն ասել է, թե Հայաստանը ՄԱԿ–ի սև ցուցակում էր
ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն անդրադառնալով Հայաստանի էկոլոգիական խնդիրներին՝ ասել է.
-Մենք մի ձեռքով ստորագրում ենք բոլոր համաձայնագրերը, պարտավորությունները, մյուս ձեռքով գնում ենք հակառակ ուղղությամբ, և շատ վատ է գիտակցվում մեր պատասխանատվությունը թե՛ մեր ապագա սերունդների, թե՛ միջազգային հանրության առջև։
Կ. Դանիելյանն ու ավելացրել է, թե մոտավորապես մեկ տարի մեր իշխանական կառույցները բացարձակապես չեն պատասխանել ՄԱԿ-ի բոլոր հարցումներին։
-Երբ մտնում էինք ՄԱԿ-ի վեբ-կայք, տեսնում էինք, որ Հայաստանը սև ցուցակի մեջ է, ոչ մի գործողություն չի իրականացվում։
Ըստ բանախոսի՝ այդ ամենը վերջացել է նրանով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քարտուղարությունը նամակով դիմել է Կարինե Դանիելյանի ղեկավարած «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիային։
-Գործընթացները մենք էինք փորձում իրականացնել, մինչև պետական կառույցները միացան։

7or.am