Լրահոս

09.02.2011 15:35


Գողացել է 500 դրամանոց մետաղադրամներով լի տոպրակ

Փետրվարի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասից բերման են ենթարկել 27-ամյա Արթուր Մ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Հայփոստ» ՓԲԸ Կապանի մասնաճյուղի մի բաժանմունքից, օգտվելով գանձապահի զբաղված լինելու հանգամանքից, գողացել է 500 դրամանոց մետաղադրամներով լի տոպրակ: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը