«Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն գնումների բողոքարկման խորհրդի կազմում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչներ ՀՀ -ում գրանցված և ՀՀ ֆինանսների նախարարություն գրավոր դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից (միավորումներից):
Բողոքարկման խորհրդի անդամների ցուցակը հրապարակում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, իսկ անդամներին ներկայացվող պահանջները և սահմանափակումները սահմանված են վերոնշյալ հոդվածով:
Գնումների բողոքարկման խորհրդի կազմում ներկայացուցիչ ընդգրկելու նպատակով ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունները (միավորումները) պետք է ՀՀ ֆինանսների նախարարություն (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) ներկայացնեն գրավոր դիմում:
Դիմումին անհրաժեշտ է կցել թեկնածուի անձնագրի պատճենը' նշելով նաև աշխատանքային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Ի գիտություն հասարակական կազմակերպությունների

ՀՀ ֆինանսների նախարարություն