Հարձակման փորձ՝ թուրք քաղաքապետի նկատմամբ (տեսանյութ)
Թուրքիայում՝ ուրբաթօրյա նամազի (աղոթքի) օրը, հարձակման փորձ է տեղի ունեցել Էսենյուրթի քաղաքապետ Ալի Մուրաթ Ալաթեփեյի նկատմամբ։
Թուրքական կայքի պնդմամբ, երբ քաղաքապետը եկել է մզկիթ նամազ անելու փողոցի վաճառականներից մեկը փորձել է հարձակվել քաղաքապետի վրա։ Նա շարժվել է դեպի քաղաքապետի ծառայողական մեքենան՝ սպառնալով, որ գրպանում զենք կա: Ոստիկաններին հաջողվել է վերջինիս հեռացնել մեքենայից և բերման ենթարկել: Նրա մոտ հայտնաբերել են զենքի պահեստատուփ:
Նշվում է, որ վաճառականին զայրացրել է այն հանգամանքը, որ իրենից պահանջել են այդ տարածքում առևտրով չզբաղվել:
Միջադեպից հետո քաղաքապետը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ամեն մարդ չի կարող ուզած վայրում առևտրով զբաղվել. բոլոր վաճառականները պետք է մտնեն հարկային դաշտ:

Աղբյուրը՝ ermenihaber.am