Աշխարհ

23.11.2018 20:28


Ադրբեջանում «18+» ֆիլմերն այժմ միայն գիշերն են ցուցադրելու

Ադրբեջանում «18+» ֆիլմերն այժմ միայն գիշերն են ցուցադրելու

Ուժի մեջ է մտել «Վնասակար տեղեկատվությունից երեխաներին պաշտպանելու մասին» օրենքը: Դրանից առաջ պատշաճության հարցերը որոշում էին հենց հեռուստաալիքները։

«Վնասակար տեղեկատվությունից երեխաներին պաշտպանելու մասին» օրենքը խորհրդարանի դիտարկմանն է ներկայացվել դեռ 2017թ-ին, սակայն վերջին ընթերցումը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերին:

Վնասակար տեղեկատվության տակ, որից նոր օրենքն ուզում է պաշտպանել երեխաներին և դեռահասներին, ենթադրվում են, օրինակ, բռնության և դաժանության տեսարանները, էրոտիկան և պոռնոգրաֆիան, ոչ նորմատիվային բառապաշարը, ըննտանիքի ինստիտուտի հեղինակությունը խաթարող տեղեկատվությունը, սարսափ-ֆիլմերը:

Ադրբեջանական հեռուստաալիքները նախկինում էլ այդ ամենը չէին չարաշահում, տարբերությունն այն է, որ հիմա հարցը կարգավորվելու է օրենքով և հատուկ ընտրված փորձագետների կողմից, այլ ոչ թե «ինքնագրաքննությամբ»:

Օրենքում խոսվում է, թե երբ կարելի է հեռուստատեսությամբ ցուցադրել ֆիլմեր և հաղորդումներ, որոնք նախատեսված են 16 և 18 տարեկանից բարձր հեռուստադիտողի համար.

  • «16+» տարիքային կատեգորիայի ֆիլմերն ու հաղորդումները՝ մինչև առավոտյան 7-ը և երեկոյան երեկոյան 9-ից հետո;
  • «18+» տարիքային կատեգորիայի համար՝ մինչև առավոտյան ժամը 6-ը և երեկոյան 11-ից հետո:

Փորձագետները պետք է մակնշեն «6»-ից մինչև «18+» ողջ հեռուստաարտադրանքը:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը