ԱԺ պատգամավոր. «ՀՀ–ում սոցիալական լարվածություն չի նկատվում»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ինքն է՞լ է այն կարծիքին, որ Հայաստանում ֆինսատնտեսական ճգնաժամը պայմանավորված է համաշխարհային ճգնաճամով՝ ասել է, թե այո։
-Ամբողջ աշխարհը դրանով ապրեց, ամերիկացիները մի 800 մլրդ փող ծախսեցին ճգնաժամից փրկելու համար, Եվրոպան 250 մլրդ եվրո տրամադրեց, և այլն, և այլն։ Այն, ինչ համաշխարհային է, համաշխարհային է և բոլորինն է։ Այն, ինչ որ մերն է, մերն է,-նշել է նա։
Այն հարցին, թե շատերը ապրիլին սոցիալական լարվածություն են կանխատեսում, դա է՞լ է պայմանավորված համաշխարհային ճգնաժամով, նա պատասխանել է, թե ՀՀ-ում սոցիալական լարվածություն չի նկատվում։
-2010թ. բյուջեն հասատատելիս մենք որդեգրեցինք հետևյալ քաղաքականությունը, որ այն ծախսերը, որոնք կատրավել են 2009թ., պետք է պահել։ Այսինքն այնքան գումար, որքան որ ծախսել ենք 2009թ. սոցիալական բնագավառում, նույնքան 2010թ. է նախատեսվում, որի արդյունքում մեր սոցիալական անապահով խավի, քաղաքացու վիճակը չի կարող վատանալ,-նշել է Հակոբ Հակոբյանը։
Նրա խոսքերով՝ գազի թանկացման հետ կապված քննարկումներ են ընթանում, որպեսզի առավել խոցելի խավերի համար փոխհատուցում լինի։

7or.am