Աշխարհ

23.11.2018 17:13


Թուրքիայի նախագահը մերժել է հանդիպել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Թուրքիայի նախագահը մերժել է հանդիպել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Եվրամիության 2 բարձրաստիճան պաշտոնյա ցանկացել են Անկարայում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն վերջինս մերժել է:

Նոյեմբերի 22-ին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը գտնվել են Անկարայում` մասնակցելու՝ «Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն» քննարկմանը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` այդ քննարկումը տեղի է ունեցել Թուրքիայում «Օսման Քավալայի» քրգործի հետաքննության և Սելահաթթին Դեմիրթաշի բանտային կալանքի վերացման մասին Եվրադատարանի պահանջի շրջանակներում:

Մոգերինին և Հանը հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱԳՆ այլ պաշտոնյաների հետ, սակայն նկատել է տվել այն, որ Էրդողանի հետ հանդիպում տեղի չի ունեցել:

Թուրքական մեկ այլ աղբյուրի համաձայն` Էրդողանի հետ չհանդիպելու պատճառը ոչ թե ԵՄ-ի պաշտոնյաներն են եղել, այլ Էրդողանը, ով հանդիպում չի նշանակել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը