Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում սրտի կաթված է ստացել (տեսանյութ)
Թուրքիայի հեռուստաընկերություններից մեկի մարզական մեկնաբան Շյուքրյու Օյթանը սրտի կաթված է ստացել հենց ուղիղ եթերի ժամանակ:
Թուրքիայի ֆուտբոլի առաջնության ցածրագույն լիգայի շրջանակներում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի մասին վերլուծություն կատարելիս՝ թուրք հաղորդավարն անսպասելիորեն գլուխը դրել է սեղանին։ Երբ նրա գործընկերը փորձել է օգնություն ցուցաբերել, նկատել է, որ Օյթանն արդեն անգիտակից վիճակում է, կորցրել է հավասարակշռությունը և ընկել աթոռից։ Այդ ամենն արձանագրվել է տեսախցիկների կողմից, և տեսանյութը հայտնվել է համացանցում ու մեծ արձագանք գտել։
Հայտնի է, որ թուրք մենակաբանը տևական ժամանակ սրտի հետ խնդիրներ է ունեցել։ Մասնավորապես մոտ 13 օր առաջ նրա սրտին կարդիոստիմուլյատոր են տեղադրել։
Կարդիոստիմուլյատորը ծրագրավորված մի սարք է, որը կարգավորում է առիթմիայով տառապող հիվանդի սրտամկանի կծկումները:
Դեպքից հետո Օյթանը շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակն այժմ կայունացել է:

Աղբյուրը՝ ermenihaber.am