Լրահոս

10.03.2010 11:55


Էրդողանը մեղադրել է հրեական լոբբիին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունվել է հրեական լոբբիի շնորհիվ.

-ԱՄՆ-ի հրեական լոբբին աջակցել է այդ բանաձևին,- մարտի 9-ին Սաուդյան Արաբիայում լրագրողներին ասել է Էրդողանը։

Էրդողանը ԱՄՆ-ին կոչ է արել «Հայոց ցեղասպանության հարցի համար չվիճել այնպիսի դաշնակցի հետ, ինչպիսին Թուրքիան է»։

-Անկարան շատ զգայուն է այդ հարցում և, կարծում եմ, ինչ-որ նյութական շահերի համար  ԱՄՆ-ը իր հարաբերությունները չի փչացնի այնպիսի դաշնակցի հետ, ինչպիսին Թուրքիան է,- նշել է նա։

Ըստ «1news.az»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը