Էրդողանը մեկ տարում շուրջ 17․400 դոլար արժողությամբ նվերներ է ստացել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեկ տարվա ընթացքում ընդհանուր 95․750 թուրքական լիրա կամ շուրջ 17․400 ԱՄՆ դոլար արժողությամբ նվերներ են տրվել։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Հարցը բարձրացվել է Թուրքիայի խորհրդարանի բյուջեյի ծրագրման հանձնաժողովի նիստի ժամանակ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սիբել Օզդեմիրի կողմից։
Վերջինս հետաքրքրվել է, թե Հաշվիչ պալատի (Sayıştay)՝ 2017թ․ նախագահականում անցկացված ֆինանսական աուդիտի վերաբերյալ զեկույցում «նվիրատվություններ, օգնություններ, մասնավոր եկամուտներ» անվան տակ ինչ է նշված և ինչպես են այդ եկամուտները գոյացել։
Հարցմանն ի պատասխան Օքթայը մանրամասնել է, որ տվյալ պարագայում «մասնավոր եկամուտ» են համարվում տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից Էրդողանին տրված նվերները։
Իսկ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Հուսեյին Քաչմազը հետաքրքրվել է, թե նույն զեկույցում որպես «այլ ծախսեր» նշված 15 մլն լիրան (շուրջ 2 մլն 884․000 դոլար) ինչ նպատակով է ծախսվել։ Թուրքիայի փոխնախագահը տեղեկացրել է, որ այդ գումարը նախատեսված է Թուրքիայի նախագահականի համար կառուցվող գրադարանի՝ 1 մլն 392․000 գրքերի թվայնացման աշխատանքների համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am