ՀՀ Վերաքննիչ դատարանն ընդդեմ արդարադատության և Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման
Հայաստանի անկախացումից ի վեր անկախ պետականության կայացման շրջանում առաջնային խնդիրներից է մնում անկախ դատական համակարգի կայացումը։ Անկախ դատական համակարգի բացակայության պայմաններում իսպառ բացակայում է ՀՀ քաղաքացիների հիմնարար ազատությունների եւ իրավունքների երաշխավորումն ու ապահովումը։
Հայաստանի դատական համակարգը ներկայացնող դատավորները վերջին շրջանում իրական հնարավորություն ունեին արդարադատ դատավճիռներով կասեցնելու գործադիր իշխանության կողմից իրականացվող օրինախախտումներն ու օրինազանցությունները, նպաստել Հայաստանում գործադիր իշխանության ներկայացուցիչների, հատկապես քաղաքական վերնախավի եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների մոտ իրավագիտակցության ձեւավորմանը։
Սակայն, իրականում արդարադատություն իրականցնող հայաստանյան դատավորները հարյուրավոր քրեական գործերը քննելիս նախընտրեցին գործադիր իշխանության ենթակա, կցորդ կառույց լինելու գաղափարը, իրենց անօրինական, ապօրինի եւ անարդարադատ դատվճիռներով եւ որոշումներով դեմ գնացին արդարադատությանը, ինչով փաստացիորեն կասեցրեցին Հայաստանում անկախ դատական համակարգի կազմավորմանն ու կայացմանը։
Վերը բերված հիմնավորումների լավագույն ապացույցն է ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառված ապօրինի, անարդարադատ որոշումը։
Հետեւելով դատաքնության ընթացքին ընկերակցությունը արձանագրել է, որ վերաքննիչ դատավորների կողմից իրականացվել է ՀՀ քրեադատավարական օրենսգրքի հիմնարար սկզբունքների միտումնավոր խախտումներ՝ չի պահպանվել դատավարության կողմերի հավասարությունը, խոչընդովել է կողմերի միջեւ մրցակցության սկզբունքի կիրառումը, դատարանը բացեիբաց ճնշումներ է կիրառել պաշտպանական կողմի եւ նրա անմեղությունը ապացուցող վկանների նկատմամբ, հակառակը ջանասիրորեն տեղի է տվել մեղադրող կողմի կողմից ներկայացվող, իրավագիտությանը համար անընդունելի, որոշ □ապացույցների□ եւ միջնորդությունների։
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննումը առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների կողմից, իրականում, հիմնավորեց եւ ապացուցեց այդ գործի չհիմնավորվածությունն ու շինծու լինելը՝ ինչը հավոզված ենք, որ իրավաբանորեն հիմնավորված է նրա նկատմամբ կայացրած դատավճռի եւ որոշման պատճառաբանական մասերում։[1]
Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրականացված քրեական հետապնդումն ու դատավարութամբ ապացուցվել է հետեւյալները՝
Ա/ Նիկոլ Փաշինյանը հետապնդվել եւ շարունակվում է հետապնդվել իր քաղաքական հայացքների, ընդդիմության պատկանելու եւ իր ընդդիմադիր քաղաքական գործունեության համար,
Բ/ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված բոլոր որոշումները կայացվել են ոչ թե արդատարադատության, դատական համակարգի կողմից այլ Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից։
Գ/ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ բոլոր այլ քաղբանտարկյալների նկատմամբ, իրկանացվել է ոչ թե արդարադատություն այլ քաղաքական հաշվեհարդար, ինչը հակասում է ՀՀ Սահմանդրության, արդարադատության իրականացումը ապահովող այլ օրենքների եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին։
Ելենելով վերոգրյալներից, □Հայ Քաղաքացիական Հասարակություն□ Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը կոչ է անում ՀՀ Վճռաբեկ Դատարանին չկրկնելու իրեն ընդատյա երկու դատարանների սխալները, կասեցնել ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անարդարադատության իրականացումը, չընկրկել Հայաստանի քաղաքական իշխանությունների առջեւ եւ կայացնել արդարադատ որոշում Հանուն այլ ոչ թե Ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

«Հայ Քաղաքացիական Հասարակություն»
Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցություն
Լոս Անջելես, Քալիֆորնիա, ԱՄՆ