Աշխարհ

22.11.2018 15:56


Գերիների փոխանակման առաջարկը հիանալի նախաձեռնություն է, բայց այն պետք է մշակվի. Զախարովան՝ Ադրբեջանի առաջարկի մասին

Գերիների փոխանակման առաջարկը հիանալի նախաձեռնություն է, բայց այն պետք է մշակվի. Զախարովան՝ Ադրբեջանի առաջարկի մասին

«Բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման Ադրբեջանի առաջարկը հիանալի նախաձեռնություն է, բայց այն պետք է մշակվի՝ հայկական կողմի հետ համաձայնեցնելու համար: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք ողջունում ենք կողմերի ցանկացած պայմանավորվածություն, որն ուղղված է ընդհանուր խնդրի՝ հակամարտության կարգավորման լուծմանը, բայց պայմանավորվածությունները ենթադրում են համաձայնություն և աշխատանք՝ այդ համաձայնությանը հասնելու համար: Նախաձեռնությունը հիանալի է, բայց այն պետք է մշակել, որպեսզի այն վերածվի պայմանավորվածության»,-ասել է Զախարովան:

Անդրադառնալով Միլանում դեկտեմբերի 6-7-ին նախատեսվող ԵԱՀԿ նստաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը՝ Զախարովան ասել է, որ իրենք ողջունում են ցանկացած կառուցողական հանդիպում: «Մենք ողջունում ենք կողմերի ոչ միայն պայմանավորվածությունները, այլև շփումները, կողջունեինք նման հանդիպման հերթական փուլը, եթե կողմերը համաձայնության գան դրա անցկացման շուրջ: Բայց ընդունել նման որոշումներ, անցկացնել նման հանդիպումներ՝ յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է: Եթե նման հանդիպում տեղի ունենա, և այն կառուցողական լինի, ապա կարելի է միայն ողջունել դա»,-ասել է Զախարովան:

Աղբյուրը՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը