Աշխարհ

22.11.2018 15:50


Կալիֆորնիայում հրդեհներից տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան

Կալիֆորնիայում հրդեհներից տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան

Կալիֆորնիայում հրդեհների պատճառով տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությանից:

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը կազմում Է 86: Հրդեհից զոհվածների ինքնությունը պարզում են ԴՆԹ անալիզի օգնությամբ:

Վերջին տվյալների համաձայն՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել Է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ է դարձել ավելի քան 10 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել Է արգելափակել 65 տոկոսով: Հրդեհների կապակցությամբ Կալիֆոռնիայի մի շարք շրջաններում գործում Է արտակարգ դրության ռեժիմ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կարգադրել Է դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել նահանգին տարերային աղետի դեմ պայքարելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը