Մառնեուլիի շրջանի Սաիմերլո գյուղում ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքին: Պատահարը տեղի է ունեցել, երբ մեքենան փորձել է անցնել երկաթգծի վրայով:
Առկա տեղեկատվությամբ, չնայած գնացքի ազդանշաններին, վարորդը շարունակել է երթևեկությունը և բախվել գնացքին: Ավտոմեքենայում գտնվող անձանցից մեկը տեղում մահացել է, երկրորդին տեղափոխել են հիվանդանոց:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի հատկանիշներով (երկաթգծով երթևեկության անվտանգության խախտում՝ առողջության ծանր վնաս պատճառելով):
Մառնեուլիում ավտոմեքենան բախվել է գնացքին. կա զոհ

Աղբյուրը՝ aliq.ge