Sözcü. Թուրքիայում մարդկանց վարձատրում են «ստրուկի աշխատավարձով»
Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մի զեկույցում ուշագրավ տվյալներ են ներկայացվում երկրում աշխատավաձի մակարդակի և դրանց բաշխման դինամիկայի մասին։
Զեկույցում արձանագրվել է, որ 2017թ․ դրությամբ աշխատանք ունեցողների շուրջ 67․3 տոկոսը կամ 18․9 մլն մարդ հանդիսանում է գրանցված աշխատող։ Ընդ որում՝ նրանցից միայն 6 մլն 700․000-ն է ստանում վազագույն աշխատավարձ համարվող 1․404 լիրա (շուրջ 255 ԱՄՆ դոլար) ամսական աշխատավարձ։ Իսկ 1 մլն 800 մարդ ստանում է սահմանված նվազագույն աշխատավարձից ավելի ցածր աշխատավարձ։
Այլ կերպ ասած՝ շուրջ 8․5 մլն մարդ կամ գրանցված աշխատողների 42․8 տոկոսը ստանում է նվազագույն կամ նվազագույնից ցածր ամսական աշխատավարձ։
Թեմային անդրադարձած ընդդիմադիր «Sözcü» թերթը Թուրքիայում մարդկանց աշխատանքի դիմաց վճարվող այդ գումարը բնութագրել է որպես «ստրուկի աշխատավարձ»։

Աղբյուրը՝ ermenihaber.am