Աշխարհ

22.11.2018 20:01


Էրդողանին գող անվանած նախկին դատավորը 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել

Էրդողանին գող անվանած նախկին դատավորը 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայի Սինոպ նահանգում իր մի գործընկերոջ ներկայությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «գող» անվանած նախկին դատավորը ազատազրկման է դատապարտվել։

Թունջայ Էլասլանը ավելի վաղ հեռացվել էր Շանլըուրֆայում իր զբաղեցրած պաշտոոնից՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Գյուլենական կառույցին» (FETÖ) անդամակցելու մեղադրանքով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ դեռևս 2015թ․ մարտին Սինոպի արդարարդատության պալատում իր պաշտոնավարման ընթացքում նա իր գործընկերոջ ներկայությամբ Էրդողանին անվանել է «գող ու անարդար»։ Բացի այդ, գործընկերների միջև մեկ այլ հարցով վիճաբանություն է ծագել, որի առթիվ Էլասլանի դեմ հետաքննություն է սկսվել։ Միաժամանակ արդարադատության նախարարության թույլտվությամբ դատավորի դեմ քրգործ է հարուցվել երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով։

Սամսունի ծանր հանցագործությունների դատարանում գործի քննության ընթացքում Էլասլանը չի ընդունել իրեն վերագրվող հանցանքը՝ պնդելով, որ Էրդողանի մասին ոչինչ չի ասել և այդ ամենը պարզապես իր գործընկերոջ հերյուրանքներն են։

Սակայն դատարանը նախկին դատավորին դատապարտել է 10 ամիս ազատազրկման՝ միաժամանակ պայմանականորեն հետաձգելով վճռի իրագործումը։ Էլասլանի փաստաբանը մտադիր է բողոքարկել «մեկ անձի հայտարարության հիման վրա» կայացված դատական վճիռը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը