Աշխարհ

22.11.2018 18:59


Եվրոպայում սպանվել է 139 տրանսգենդեր, որոնց մեծ մասը՝ Թուրքիայում

Եվրոպայում սպանվել է 139 տրանսգենդեր, որոնց մեծ մասը՝ Թուրքիայում

«Տրանսգենդերների սպանությունների արձանագրման մոնիտորինգային նախագիծ» կոչվող ակտիվիստների խումբը զեկույց է հրապարակել այն մասին, թե վերջին 10 տարվա ընթացքում որ երկրներում են կատարվել տրանսգենդերների սպանության դեպքեր։

Տրանսգենդեր կոչվում է այն մարդը, որն ունի հակառակ սեռին բնորոշ գենդերիային ինքնություն, իրեն զգում է հակառակ սեռի անձ՝ դրսևորոելով համապատասխան գիտակցություն և վարքագիծ:

Ըստ հրապարակված տվյալների՝ վերջին 10 տարվա ընթացքում աշխարհում մոտ 3000 տրանսգենդեր է սպանվել։

Եվրոպայում սպանվել է 139 տրանսգենդեր, որոնց մեծ մասը՝ Թուրքիայում։ Նշյալ ցուցանիշով երկրորդ տեղում է Իտալիան, երրորդում՝ Մեծ Բրիտանիան, որին հաջորդում է Իսպանիան։

Հյուսիսային Ամերիկայում սպանվել է՝ 219, Հարավային Ամերիկայում՝ 2350, Ասիայում՝ 249, Աֆրիկայում՝ 17, Օվկիանիայում՝ 8 տրանսգենդեր։

Իսկ ամբողջ աշխարհում ամենաշատ տրանսգենդերներ սպանվել են Բրազիլիայում (167)։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը