Թուրքիայում աշակերտուհին ամեն օր դպրոցի բակում համբուրում է Աթաթուրքի կիսանդրին
Թուրքիայում 1-ին դասարանի աշակերտուհին ամեն օր համբուրում է դպրոցի բակում տեղադրված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին:
Թուրքիայի հյուսիսում գտնվող Չորումի շրջանի հանրակրթական դպրոցի տնօրինությունը, տեսանկարահանող սարքերի արձանագրած նյութերը դիտելիս, նկատել է, որ 1-ին դասարանի աշակերտուհի Զեյնեփ Ալքաչը նախքան դպրոց մտնելը համբուրում է Աթաթուրքի կիսանդրին, ձեռքով ցտեսություն մաղթում, ապա դասասենյակ գնում:
Այս քայլը ողջունել է դպրոցի տնօրինությունը և աշակերտուհուն Աթաթուրքի մասին գրքեր նվիրել:
Նվերները ստանալուց հետո աշակերտուհին ասել է. «Ես Աթաթուրքին շատ եմ սիրում: Աթաթուրքը մեզ ավանդել է մեր դրոշը, մեր հանրապետությունը և մեր տոները»:
Զեյնեփի մայրը նշել է, որ իր դուստրն Աթաթուրքի սիրով է մեծացել և իրենց միշտ ասում է. «Աթաթուրքը մեզ փրկել է թշնամիներից»:
«Մենք, որպես դպրոցի ղեկավարություն, ջանում ենք կրթել այնպիսի աշակերտներ, որոնք կմեծանան Թուրքիայի Հանրապետության ամենամեծ արժեքի` հանրապետության հիմնադիր, մեծ առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սիրով»,-ասել է դպրոցի տնօրենը:

Աղբյուրը՝ ermenihaber.am