Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած 25–ամյա Ալբերտ Եփրեմյանը ծնունդով Էջմիածնից է, բայց վերջին տարիներին բնակվել է Իսպանիայում։Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին պատմեց նրա ազգականը` Մարինան։
Նոյեմբերի 20–ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա գտել են 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի մարմինը։ Երիտասարդը հայտնվել է թափառք իրականացնող ինքնաթիռի անիվների տակ և մահացել։ Տեղեկություն էր տարածվել, որ երիտասարդին արտաքել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում վայրէջք կատարելու ժամանակ նա որոշել էր փախչել, և այդ փախուստը ողբերգական մահվան էր հանգեցրել։
Մահացածի ընտանիքը չի բնակվում Էջմիածնում։ Ալբերտի հայրն ու կրտսեր եղբայրն արդեն ավելի քան 10 տարի Մոսկվայում են, իսկ մայրը համեմատաբար վերջերս է տեղափոխվել այնտեղ։ Բարեկամուհին չի բացառում, որ երիտասարդը ցանկացել է գնալ ընտանիքի մոտ։
«Ալբերտը Իսպանիա էր տեղափոխվել բանակից զորացրվելուց հետո։ Նա եղբոր և մոր հետ դիմել էր դեսպանատուն՝ վիզա ստանալու, բայց միայն Ալբերտին էին վիզա տվել։ Իսպանիայում ապրում էր մորական տատի և պապի մոտ»,–պատմեց բարեկամուհին։
Մարինայի խոսքով` Ալբերտը փոքր տարիքում շատ հանգիստ և աշխատասեր տղա է եղել։ Նույնիսկ դպրոցական տարիներին փորձել է գումար վաստակել և օգնել ծնողներին։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գտավ նաև այն տունը, որտեղ ապրել է Ալբերտը։ Դուռը ոչ ոք չբացեց։ Հարևանները պատմեցին, որ այդ տանն ապրել է երիտասարդի պապը, որը վերջերս տեղափոխվել է կրտսեր որդու մոտ։ Հարևաններն ասացին նաև, որ հրապարկված լուսանկարում դժվարությամբ են ճանաչել Ալբերտին, ասացին` «շատ է նիհարել»։
Նրանց խոսքով` Ալբերտը միշտ հանգիստ մարդ է եղել և երբեք տարօրինակ պատմությունների մեջ չի հայտնվել։
***
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած ՀՀ քաղաքացի 25–ամյա Ալբերտ Եփրեմյանին չէին արտաքսել Իսպանիայից։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց մահացածի հայրը` Գրիգոր Եփրեմյանը։
«Ալբերտը չկարողացավ տեղավորվել Իսպանիայում, որոշել էր հայրենիք վերադառնալ։ Ինքնաթիռի տոմսն էլ քեռին էր առել»,–ասաց Եփրեմյանը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե երիտասարդին արտաքսել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում ինքնաթիռը փոխելու ընթացքում նա փախել է, ինչը ողբերգական ավարտ է ունեցել։ Սակայն Հայաստանի միգրացիոն ծառայությունում ասացին, որ իսպանական կողմը չէր զգուշացրել Երևանին ՀՀ քաղաքացու արտաքսման մասին։ Ավելին` արտաքսված Եփրեմյանն առանց ուղեկցողի էր մոսկովյան օդանավակայան ժամանել, ռուս իրավապահները նույնպես չեն ուղեկցել նրան։
Հայրը մեզ ասաց, որ 3–4 օր առաջ էր խոսել որդու հետ, իսկ անմիջապես թռիչքից առաջ Ալբերտը խոսել էր մոր ու եղբոր հետ։ Ասել էր, որ իր մոտ ամեն ինչ կարգին է։ Գրիգոր Եփրեմյանը հերքեց նաև ԶԼՄ–ներում շրջանառվող լուրն այն մասին, թե Ալբերտն ինքնաթիռում վեճ է հրահրել թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ։
«Բացառվում է, նա նույնիսկ չէր ծխում»,–ասաց հայրը։
Ավելի վաղ «Ռուսական ազգային բալետ» խմբի ղեկավար, 74–ամյա Սերգեյ Ռադչենկոն ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Եփրեմյանը հենց իր հետ էր վիճել ինքնաթիռում։ Տղամարդը նշել էր, որ Ալբերտը հուզված է եղել ու կռիվ է սարքել՝ բռունցքներով հարձակվելով ինքնաթիռի այլ ուղևորների վրա։
«Իմ տղան կռվարար չի եղել, առողջ կյանք ա վարել։ Վատ բանով չեմ ասում, բայց ինքը կվախենար կռվի մեջ մտներ, շատ առողջ ու ուժեղ էր, բայց կռվարար չի եղել»,–ասաց հայրը։
Մահացած երիտասարդի հայրը եղել է քննիչի մոտ ու դեռ չի հասկանում` ինչ է տեղի ունեցել։
«Անհարմար վիճակում եմ, ոչ մի բան չգիտեմ։ Ամեն ինչ օդի մեջ ա։ Ոչ մի բան չեմ կարող ասել, մինչև հաստատ չիմանամ»,–ասաց նա։
Ավելի վաղ Եփրեմյանը պարբերականներից մեկին ասել էր, որ նորություններից է իմացել ողբերգության մասին ու միանգամից դեպքի վայր է մեկնել։ Նա հայտնել էր, որ Ալբերտն առաջին ամուսնությունից ծնված որդին է։ Երիտասարդն ավարտել է դպրոցը, ծառայել ՀՀ բանակում, հետո փորձել է հաստատվել Ռուսաստանում, բայց չի ստացվել, ու նա մեկնել է տատի մոտ։
«Շատ էր ուզում այնտեղ տեղավորվել, նորմալ աշխատանք ու հարսնացու գտնել, ընտանիք ստեղծել։ Բայց, ցավոք, չստացվեց»,–ասել էր մահացածի հայրը։
Ալբերտի հայրը բացատրել էր նաև` ինչու տղայի մոտ ոչ թե անձնագիրն է եղել, այլ զինվորական գրքույկն ու Հայաստան վերադառնալու մասին փաստաթուղթը։ Նա ասել էր, որ տղան կորցրել էր փաստաթղթերը, այդ թվում` անձնագիրը, դիմել էր Հայաստանի դեսպանատուն, ու նրան փաստաթղթեր էին տվել։
Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած 25–ամյա Ալբերտ Եփրեմյանը ծնունդով Էջմիածնից է, բայց վերջին տարիներին բնակվել է Իսպանիայում։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին պատմեց նրա ազգականը` Մարինան։