Լրահոս

10.03.2010 10:42


Չլուծված հակամարտությունները թանկ են նստում

Ինչպես տեղեկացնում է «Trend»-ը, Ադրբեջան այցի նախաշեմին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հակամարտության հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը մեկնաբանել է ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ տիրող իրավիճակը։

«Հունվարին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարվել էր, որ հակամարտության կողմերը համաձայնեցրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ փաստաթղթի նախաբանը։ Ինչպիսի՞ն են Ձեր սպասումները հակամարտության կարգավորման բանակցությունների հաջորդ փուլից» հարցին նա պատասխանել է.

-Ես նախկինի պես լավատեսորեն եմ տրամադրված այս տարի ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ։ Համաձայնեցված նախաբանը լավ մեկնակետ է։ Իմ սպասումները հետևյալն են. և՛ Բաքվում, և՛ Երևանում առաջ շարժվելու և խաղաղ ու երկարատև լուծմանը հասնելու քաղաքական կամք կա։ Կարծում եմ, որ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում հասկացել են, որ չլուծված հակամարտությունները թանկ են նստում, հատկապես, երբ խոսքը մարդկային տառապանքների մասին է։ 2008թ. Վրաստանի չշարունակվող պետերազմը հիշեցրեց բոլորին, որ չկարգավորված հակամարտությունները շատ վտանգավոր են։

Այս խորագրի վերջին նյութերը