Լրահոս

10.03.2010 10:26


Թուրքիայի դատարանը Էրդողանի ծաղրանկարի համար դատապարտել է բրիտանացի նկարչին

Ստամբուլի դատարանը 59-ամյա բրիտանացի նկարիչ Մայքլ Դիկինսոնին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորական ձևով նկարելու համար տուգանք է նշանակել։

Ինչպես հաղորդել է  «Մայակ» ռադիոկայանը՝ Դիկենսոնն իր կտավը ստեղծել է մի քանի տարի առաջ։  Նկարում Էրդողանը պատկերված է բուլդոգի տեսքով, որի վզկապը Ամերիկայի դրոշն է։

Սկզբում դատարանը որոշել է նկարչին պատժել 14 ամիս ազատազրկումով, բսակայն տուգանք է նշանակել 3 հազ. ֆունտի չափով։

Բրիտանցին այդ որոշմանն արձագանքելով՝ ասել է, թե չի կարող այդ գումարը վճարել։ Այդ ժամանակ էլ վճարման ժամկետը 5 տարով երկարաձգվել է պայմանով, որ նկարիչն այլևս Էրդողանի պատկերով կտավներ չնկարի։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը