Շերեմետևոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետևանքով (տեսանյութ)
Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Հայաստանի 25-ամյա քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով: Մարդատար ինքնաթիռը տղամարդուն հարվածել է թափառքի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լենտա. ռու»-ին հայտնել է Ռուսաստանի քննչական մարմինների մի աղբյուր:
Աթենք մեկնած ինքնաթիռի օդաչուն դիսպետչերներին հայտնել է, որ հավանաբար կենդանու Է բախվել թռիչքավայրԷջքային գոտում: Ինքնաթիռի համակարգերը վնասվածքներ չեն արձանագրել, ուստի որոշվել է օդանավը չվերադարձնել օդանավակայան:
Զոհված 25-ամյա տղամարդու ինքնությունը պարզվել է նրա գրպանում հայտնաբերված փաստաթղթերով: Ինչպես հայտնել է Ռուսասաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածաշրջանային հետաքննչական վարչության ներկայացուցիչ Նատալյա Ֆյոդորովան, կատարվում է քննչական ստուգում:
ՌԵՆ ՏՎ-ի աղբյուրները հավելում են, որ զոհվածը Հայաստանի 1993 թվականին ծնված քաղաքացի է: Նշվում է, որ նա արտաքսվել էր Իսպանիայից եւ Մադրիդից մեկնել էր հայրենիք՝ Մոսկվայում միջանկյալ կանգառով: Այժմ մասնագետները պարզում են, թե ինչպես է երիտասարդը հայտնվել թռիչքային գոտում:
Ավելի ուշ հայտնի РЕН ТВ հեռուստաընկերությունը հաղորդել է, որ զոհվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1993թ. ծնված Ա. Գ. Եփրեմյանն է:
«ՌԵՆ ՏՎ»-ն մանրամասներ է փոխանցել «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա տեղի ունեցած մահվան դեպքի վերաբերյալ: Պարզվել է, որ տուժածը 1993թ. ծնված Հայաստանի քաղաքացի Ալբերտ Գրիգորի Եփրեմյանն է:
Ըստ «ՌԵՆ ՏՎ»-ի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Աթենք չվերթի օդանավը բախվել է տարօրինակ առարկայի: Հաղորդվում է, որ թռիչքուղու ստուգման արդյունքում հայտնաբերվել են մարդու մնացորդներ:
Ավելի ուշ պարզվել է, որ մահվանից երկու ժամ առաջ Ալբերտ Եփրեմյանը ժամանել էր Մադրիդից: Նրան օդանավից դուրս են հանել ոստիկանները, քանի որ նա Մադրիդից թռչող օդանավում կռիվ է սկսել, նրա դեմ բողոք է ներկայացվել: Ոստիկանության աշխատակիցները օդանավակայանի D տերմինալից նրան ուղեկցել են ելքի մոտ: Լինելով տարանցիկ չվերթի ուղևոր՝ նա պետք է Մոսկվայից թռչեր Երևան: Նկարահանող սարքերի տեսագրությունից երևում է, որ տղամարդը ժամը 20:03-ին ոչ թե նստել է ուղևորներին փոխադրող ավտոբուս, այլ վազել է դեպի թռիչքուղի, որտեղ էլ նրան հարվածել է օդանավը:

Աղբյուրը՝ galatv.am