Լրահոս

10.03.2010 10:01


Դեվիդ Միլլեր. «Մեծ Բրիտանիան չի քննարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»

«Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև գոյություն ունեն բարեկամական հարաբերություններ, և այդ կապերը հենված են էկոնոմիկական,  քաղաքական և ռազմական հետաքրքրությունների վրա։ Հենց այդ պատճառով այս երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի քննարկվի»,-Լոնդոնյան էկոնոմիկական ինստիտում հայտարարել է բրիտանացի դիվանագետ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Դեվիդ Միլլերը։ Դիվանագետի կարծիքով, ոչ այժմ, ոչ առաջիկա ժամանակահատվածում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի ընդգրկվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի օրակարգում։

Դեվիդ Միլլերն ընդգծել է, թե «Ամենագլխավորն այն է, որ Հայաստանը չի կարող փոխարինել Թուրքիային և Ադրբեջանին, որոնք Մեծ Բրիտանիայի համար հանդիսանում են կարևոր ռազմավարական, էկոնոմիկական և քաղաքական դաշնակից։

Ըստ «Trend»–ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը