Թուրքիան դառնում է Եվրոպայի ամենախոշոր գազային հանգույցը, հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության «նոր էջի» մասին է ազդարարել:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նախօրեին Ստամբուլում մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:
«Թուրքական հոսք»-ի գաղափարին, որի մասին Մոսկվան ազդարարեց շուրջ չորս տարի առաջ, առաջին իսկ րոպեներից ընդդիմացան Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը: Վաշինգտոնը թուրք-ռուսական համատեղ այդ նախագիծը գնահատեց որպես «ամբողջովին քաղաքական», իսկ եվրոպական երկրները շտապեցին հնարավորինս հեռու մնալ դրանից: Ռուսաստանը, սակայն, Թուրքիայի աջակցությամբ լծվեց նախագծի իրագործմանը:
«Գազատարի առաջին խողովակաշարով ռուսական գազը կհասնի Թուրքիայի արևմուտք, իսկ երկրորդով՝ թուրքական տարածքով կարող է հասնել Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներ»,-ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ նախագծի իրագործումը հնարավոր չէր առանց քաղաքական կամքի և խիզախության:
«Մեր երկկողմ հարաբերություններում մենք երբեք չենք առաջնորդվել երրորդ երկրների ճնշումներով»,-երեկ հայտարարել է Էրդողանը: Ի պատասխան՝ ներկաները արձագանքել են «Թուրքիան հպարտանում է քեզնով» վանկարկումներով:
Առայժմ, այդուհանդերձ, հստակ չէ, թե հատկապես ուր և ինչ պայմաններով ռուսաստանյան կապույտ վառելիքը կհասնի Եվրամիության տարածք, որտեղ վերջին տարիներին, ընդհակառակը, փորձում են հնարավորինս նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից` Կրեմլի քաղաքական ազդեցությունից խուսափելու համար:
Ռեջեփ Էրդողանը, մինչդեռ, պատմական որակելով նախագիծը՝ համոզմունք է հայտնել, թե Եվրոպային անհրաժեշտ գազի ծավալների կեսը տեղ կհասնի «Թուրքական հոսք»-ով:
Շուրջ 2 միլիարդ դոլար գնահատվող՝ ավելի քան 900 կիլոմետր երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարը նախատեսվում է ավարտին հասցնել արդեն հաջորդ տարեվերջին․ խողովակաշարի 660 կիլոմետր հատվածը պետք է անցնի Ռուսաստանով, իսկ 250 կիլոմետրը` Թուրքիայով:
Սա Թուրքիային և Ռուսաստանին միավորող խոշոր նախագծերից մեկն է, որը, ինչպես նկատում են միջազգային փորձագետները, ավելին է, քան պարզապես երկկողմ էներգետիկ նախագիծ:
Սակայն չնայած Պուտինի և Էրդողանի ցուցադրած երկկողմ բարեկամությանը, ռուս-թուրքական հարաբերություններում կնճռոտ թեմաների պակաս չկա՝ ինչպես, օրինակ, ռուսաստանյան С-400 (S-400) զենիթահրթիռային կայանքների մատակարարման պայմանագիրը, սիրիական Իդլիբում լարված իրավիճակը:
Anadolu լրատվական գործակալության տվյալներով` Անկարան ակնկալում է, որ արդեն դեկտեմբերին ամերիկյան Սենատը Պենտագոնին թույլ կտա Թուրքիային մատակարարել Patriot հրթիռային համակարգեր: ՆԱՏՕ-ի կազմում դաշնակից ԱՄՆ-ը, սակայն, փոխարենը Թուրքիայից պահանջում է հրաժարվել Ռուսաստանի հետ գործարքից, ինչը Մոսկվայի համար դաժան հարված կլինի, նույնիսկ եթե Անկարան ստիպված լինի փոխհատուցում վճարել: Կրեմլը այդ գործարքը կարևորում է ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլև համարում է քաղաքական դաշինքի նշան, որը լրջորեն կարող է տուժել, եթե С-400-ի մատակարարումը չկայանա:
Ինչ վերաբերում է Իդլիբին, ապա այստեղ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են ապառազմականացնել որոշ գոտիներ, հրադադարը, սակայն, մինչ օրս ձևական բնույթ է կրում: Ռուսաստանի վերջնական նպատակը շարունակում է մնալ Բաշար Ասադի լիակատար վերահսկողությունը երկրի նկատմամբ, այդ իսկ պատճառով, ինչպես ակնարկում է ռուսաստանյան իշխանությունը, չի հանդուրժի Սիրիայում Ասադի ռեժիմի հակառակորդների ներկայությունը, որոնք վայելում են Անկարայի աջակցությունը:
Պուտին․ Թուրքիան դառնում է Եվրոպայի ամենախոշոր գազային հանգույցը
Ռուսաստանն ավարտին հասցրեց «Թուրքական հոսք»-ի ստորջրյա հատվածի շինարարությունը:

Աղբյուրը՝ Ազատություն