ՀԱԿ. «Մեղադրող կողմը չկարողացավ բերել մեղադրական որևէ հիմնավոր ապացույց»
Վերաքննիչ դատարանում ավարտվեց քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Մեղադրող կողմը չկարողացավ բերել մեղադրական որեւէ հիմնավոր ապացույց։ Դատավորը գործեց մեղադրողի հետ բացահայտ դաշնակցած, ապօրինաբար մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունները, անտեսեց բերված փաստերը։ Դատարանը հերթական անգամ կատարեց անձամբ Սերժիկ Սարգսյանի պատվերը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը։
Կատարվածը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոչ թե արադարադատության իրականացում էի, այլ քաղաքական հաշվեհարդար ու անձնական վրեժխնդրության դրսեւորում։ Իսկ դրա հիմքում ընկած է երկու իրաղություն. թե՛ որպես լրագրող, թե՛ որպես քաղաքական գործիչ՝ «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության եւ «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի կազմում, նա ավելի քան 10 տարի եղել է ավազակապետության ամենասկզբունքային քննադատն ու դրա դեմ պայքարող աննկուն մարտիկը։
Նիկոլ Փաշինյանը՝ 2008թ. մարտի 1-ից հետո քաղաքական հալածյալ, 2009թ. հունիսի 1-ին կամավոր ներկայացավ արդարադատությանը եւ բախվեց Հայաստանում արդարադատության բացակայությանն ու իշխող վարչախմբի նեղմտության, քինախնդրության հերթական դրսեւորմանը։ Նրա եւ մյուս քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող դաժան հաշվեհարդարը իշխանությունը բռնազավթած ավազակախմբի վախի արտահայտությունն է՝ վախ ճշմարտությունից, վախ՝ ժողովրդի աչքարը բացվելուց, վախ՝ արդար դատաստանից։
Հայ Ազգային Կոնգրեսը ոչ մի ջանք չի խնայելու պայքարելու համար ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների ազատության համար։