Ազգերի լիգա. հայտնի են եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները
Հայտնի են ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին խաղարկության եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները:
2019 թվականի հունիսի 5-9-ը, Պորտուգալիայում կայանալիք եզրափակիչ փուլին մասնակցելու են A լիգայի խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը՝ Հոլանդիա (առաջին խումբ), Շվեյցարիա (երկրորդ), Պորտուգալիա (երրորդ) և Անգլիա (չորրորդ):
A լիգայի խմբերի հաղթողները դեկտեմբերի 3-ին կմասնակցեն եզրափակիչ փուլի վիճակահանությանը: Եզրափակիչ փուլը բաղկացած է լինելու կիսաեզրափակիչ խաղերից, երրորդ տեղի համար խաղից և եզրափակչից:
Հավելենք, որ A լիգայից B լիգայում են հայտնվել Գերմանիան (առաջին խումբ), Իսլանդիան (երկրորդ), Լեհաստանը (երրորդ) և Խորվաթիան (չորրորդ): Իսլանդիայի հավաքականը դարձել է A լիգայի միակ թիմը, որին չի հաջողվել միավոր վաստակել:

Աղբյուրը՝ armsport.am