Լրահոս

08.12.2010 16:28


Բուդապեշտում քննարկվել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հարցը

Ադրբեջանի Իրավաբանների միջազգային խորհրդի փոխնախագահ Իլհամ Ռահիմովը դեկտեմբերի 6-7-ին Հունգարիայում քննարկել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հարցը։

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը սպանել էր հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանին։ 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Ներկայացված վերաքննիչ բողոքը նույնպես չի բավարարվել։

 

Այս խորագրի վերջին նյութերը