Աշխարհ

20.11.2018 16:51


Վրաստանում գործազրկությունն աճել է

Վրաստանում գործազրկությունն աճել է

2018 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ եռամսյակի համեմատ 0,1 տոկոսային կետով աճել է` կազմելով 12,2 տոկոս։ Այս մասին ասված է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության կողմից հրապարակված տեղեկատվությունում:

2018-ի երրորդ եռամսյակում տնտեսապես ակտիվ բնակչությունը աշխատունակ տարիքի բնակչության (15 տարեկան և մեծ հասակի) 64,3 տոկոսն է կազմում:

Նախորդ եռամսյակի համեմատ, բնակչության ակտիվության և զբաղվածության մակարդակը աճել է 0,3 տոկոսային կետով:

Քաղաքային բնակավայրերում զբաղվածության մակարդակը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 0,3 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում նշված ցուցանիշը աճել է 0,9 տոկոսային կետով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը