Լրահոս

09.03.2010 18:06


Թոմաս դե Վաալ. «Գործընթացը պետք է բացել»

Թոմաս դե Վաալ. «Գործընթացը պետք է բացել»

-Ղարաբաղյան հակամարտությունը նման է պատանդների պատմության. գրեթե ոչ ոք չի նկատում։ Այնքան չեն նկատի, մինչև որոշեն պատանդին գնդակահարել,- «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. իրականն ու անիրականը» խորագրով «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է «Քարնեգի» հիմնադրամի ռուսաստանյան և եվրասիական ծրագրերի փորձագետ Թոմաս դե Վաալը և հավելել,-գործընթացը պետք է բացել։

Նա նշել է, որ նոր գաղափարներ ունեցող մարդիկ պետք է ներգրավվեն գործընթաց։ Դա, նրա խոսքերով, չի նշանակում, որ ԵԱՀԿ ՄԽ-ի մասին պետք է մոռանալ. այն պետք է մնա և շարունակի աշխատել, սակայն նոր փորձագետներ և գաղափարներ ունեցող մարդկանց պետք է ներգրավվել։

-Ֆրանսիացի համանախագահը կարող է և՛ Բրյուսել զեկուցել, և՛ Փարիզ։ Այսօր նա զեկուցում է, բայց ոչ բավականաչափ։ ԵՄ-ով մի՛ սահմանափակվեք, Համաշխարհային զարգացման բանկը հրավիրեք, թող գան, ամեն մեկը մի փոքր մասնակցեն,- նշել է նա,-այսօր ՄԽ-ն Քիշնևի փոքր սենյակում հանդիպում է անցկացնում, մի օր էլ սկսում տարօրինակ հայտարարություններ անել։ Ես նայում եմ և չեմ հասկանում, թե տեղեկատվությունը որն է։

Նրա կարծիքով գործընթացը պետք է բաց լինի, որ հակամարտության լուծմամբ շահագրգիռ մարդիկ կարողանան ներգրավվել և իրենց փորձագիտական կարողություններով օգնել մեխանիզմի աշխատանքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը