Աշխարհ

17.11.2018 17:00


Ինչո՞ւ են աշխատանքից հեռացրել Ադրբեջանի պետական համալսարանի ռեկտորին

Ինչո՞ւ են աշխատանքից հեռացրել Ադրբեջանի պետական համալսարանի ռեկտորին

Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մագերամովը նախագահի հրամանագրով հեռացվել է աշխատանքից, նա այդ պաշտոնը զբաղեցնում էր ոչ պակաս, քան 20 տարի (1999թ-ից)։ Այդ ժամանակահատվածում նա ժողովրդի սերը չէր վաստակել, ընդհակառակն, ուսանողները բողոքում էին կոռուպցիայից։

Ըստ Musavat.com ընդդիմադիր կայքի շրջանառության մեջ դրված վարկածի՝ հեռացման պատճառն ալկոհոլի մաքսանենգությունն է ու հարբած վիճակում կռիվ սարքելն ինքնաթիռի սրահում։ Ոչ մի պաշտոնական հայտարարություն այդ կապակցությամբ դեռ չկա։

Ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել՝ ըստ Musavat-ի

Այսպիսով, ինչպես պատմում է Musavat-ը, նոյեմբերի 3-ին Ադրբեջանի պատվիրակությունը հատուկ չվերթով Մադրիդ է մեկնել՝ կրոնական հանդուրժողականության մասին միջազգային կոնֆերանսի մասնակցելու։ Պատվիրակության կազմում էր նաև Աբել Մագերամովը։ Երկու ժամ շարունակ ինքնթիռը չի կարողացել օդ բարձրանալ գերբեռնվածության պատճառով, հաղորդում է նույն պատվիրակության մեջ եղած անանուն աղբյուրը։ Ի վերջո պարզվել է, որ գերբեռնման պատճառն Աբել Մագերամովի երկու տոննա քաշով ուղեբեռն է, որը կազմված է եղել գինու տակառներից։ Ինչպես նշում է Musavat-ը, Մագերամովն ու իր որդին, որն Իսպանիայում Ադրբեջանի դեսպանն է, գինու իրենց բիզնեսն ունեն։ Այսինքն՝ նրանք մաքսանենգ ճանապարհով Իսպանիա են ուղարկում տեղական գինին, այնուհետև այնտեղ շշալցնում են և նույն մաքսանենգ ճանապարհով հետ բերում արդեն որպես իսպանական գինի։ Այնուհետև այդ իբր իսպանական գինին վաճառվում է Աբել Մագերամովին պատկանող խանութներում և ռեստորաններում։ Սակայն, ամփոփում է Musavat-ը, ոչ միայն դա է եղել Մագերամովին հեռացնելու պատճառը։ Մադրիդ կատարած այցի ժամանակ նա ռեստորանում կռվել է պատգամավոր

ներից մեկի հետ։ Ասում են, թե հարբած վիճակում Աբել Մագերամովն ասել է, որ «ԲՊՀ-ն մի հաստատություն է, որում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ ուսանողներ, ինտելիգենցիա։ Եթե ցանկանամ օգտագործել նրանց ուժը, կարող եմ մեկ ակնթարթում խաթարել երկրի կայունությունը»։

Սոցցանցերի արձագանքը

Սոցցանցերում ադրբեջանական գլխավոր բուհի ռեկտորի սկանդալային ազատման մասին լուրն անթաքույց ուրախությամբ են ընդունել և սկսել բանավիճել պատճառների մասին․

«Պետք էր նրան վաղուց դուրս շպրտել»;

«Չեմ հավատում, որ նա այդպիսի հիմարություն դուրս տար։ Այդ որքան հարբած պետք է լիներ»;

«Խմենք նրա հեռացման կենացը»;

«Ամենազվարճալին այն է, որ ոմանք հավատում են, թե այդ պաշտոնում արժանի մեկին են նշանակելու։ Արժանիները վաղուց են հեռացել, մնացած բոլորը հերթ են կանգնել»։

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը