Քաղաքական

16.11.2018 19:11

Հայաստանը չի զրկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու հնարավորությունից. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը չի զրկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու հնարավորությունից. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համոզված է, որ Հայաստանն ունի անհրաժեշտ կադրային ներուժ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը զբաղեցնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն այս մասին ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: «Միևնույն ժամանակ, խնդրի հիմքում ընկած են հետևյալ հարցերը. Առաջին՝ նորմատիվ բազան չի նախատեսում կոնկրետ որոշումներ հարցերի լուծման համար այն դեպքերում, երբ կազմակերպության գլխավոր քարտուղարը ի վիճակի չէ շարունակել պաշտոնավարումը: Երկրորդ՝ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, երրորդ՝ մեզ համար կազմակերպության հեղինակությունը, արդյունավետությունը, կենսունակությունը չափազանց կարևոր նշանակություն ունեն: Որպես ՀԱՊԿ անդամ մենք հետաքրքրված ենք ուժեղ կազմակերպություն ունենալու հեռանկարով և մեր ներդրումն ենք ունենում այդ գործում»,-ասել է նա:

Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու գործընթաց է սկսել, քանի որ նրա հետ կապված կային ներքին բնույթի իրավական խնդիրներ: «Մենք դա արել ենք նրա համար, որ հենց սկզբից տարանջատենք կազմակերպությունը մեր ներքին խնդիրներից»,-մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Նա շեշտել է, որ հայկական կողմի մոտեցումը միտված է կազմակերպության ընդհանուր գործունակության ապահովմանը, լայն իմաստով բոլոր 6 անդամների միջև կոնսոլիդացիայի ամրապնդմանը:

Անդրադառնալով հարցին, արդյոք Հայաստանը զրկվե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունից և ընդունվե՞լ է Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու որոշում, Զոհրաբ Մնացականյանը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ կազմակերպությունում 6 իրավահավասար անդամ կա, իսկ որոշումներն այնտեղ ընդունվում են կոնսենսուսով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։