Լրահոս

09.03.2010 17:25


Թոմաս դե Վաալ. «Թուրքիան կարող է ներգրավվել այնքանով, որքանով կողմերը դեմ չեն դրան»

Թոմաս դե Վաալ. «Թուրքիան կարող է ներգրավվել այնքանով, որքանով կողմերը դեմ չեն դրան»

-Եթե հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեին, դա դրական ազդեցություն կունենար ղարաբաղյան բանակցությունների վրա,- կարծում է գրող և լրագրող Թոմաս դե Վաալը։

Նրա կարծիքով, եթե «մահաբեր եռանկյունը» դադարեր գոյություն ունենալուց, ապա լուծում գտնելը շատ ավելի հեշտ կլիներ։ Դա կնշանակեր նաև, որ Թուրքիան փոխել է տարածաշրջանում իր դերակատարությունը և դարձել ավելի տնտեսական, քան քաղաքական դերակատար։

Նա նշել է, որ Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթաց դրական չէ. «Հայաստանը թող պարզապես ոչ ասի։ Թուրքիան կարող է ներգրավվել այնքանով, որքանով կողմերը դեմ չեն դրան. անուղղակիորեն կարողանում են, այո՛»։

Նա նշել է, որ իրենց ցանկությունն այն է, որ հայ-թուրքական մերձեցումը դառնա տեղական զարգացումների կատալիզատոր, սակայն թուրքերը ցանկանում են ավելի ուժեղ կապ դնել երկու գործընթացների միջև, ինչը նրա կարծիքով բերում է գործընթացի կասեցման։

Այդուհանդերձ, երկարաժամկետ հատվածում Թոմաս Վաալի կարծիքով բանակցությունների հիմնական դինամիկան մնալու է նույնը։ Պատերազմի հավանականությունը կարճաժամկետ հատվածով պակաս հավանական է դառնում Վրաստանի պատերազմի պատճառով։ Խնդիրը նրա կարծիքով երկարաժամկետ է՝ 10-15 տարվա կտրվածքով, երբ Ադրբեջանը բավականաչափ կհզորանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը