Լրահոս

08.12.2010 16:27


Սեմինար-շնորհանդես Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մասին

Այսօր' դեկտեմբերի 8-ին, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կազմակերպել էր սեմինար-շնորհանդես լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, թեման' «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը»: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Դորտմունդի կլինիկայի միջուկային բժշկության բաժանմունքի ղեկավար, Մրցունակության հիմնադրամի փորձագետ-խորհրդատու Վահե Բարսեղյանը, «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա»-յի Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժնի ղեկավար Ալբերտ Ավետիսյան և Մրցունակության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Էդվարդ Սաֆարյանը:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին ծրագրի բոլոր մանրամասները: Ծրագրի առաջին փուլը կազմված է 6 հաջորդական քայլերից, որոնց հաջող իրականացման դեպքում Հայաստանը հավակնում է դառնալ ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում ախտորոշման և բուժման տարածաշրջանային առաջատարը: Ծրագրի առաջին քայլը' ցիկլոտրոնի ձեռքբերումն, արդեն իրականացված է: Հաջորդը կլինի ցիկլոտրոնի շինության կառուցումը: Այնուհետև մասնավոր ներդրումների ներգրավմամբ կկառուցվի պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորո­շիչ կենտրոն, որին էլ կհաջորդի գերժամանակակից ուռուցքաբանական կլինիկայի ստեղծումն ու շահագործումը: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2015 թվականին:

Այս խորագրի վերջին նյութերը