-Մենք սպասում ենք ամերիկյան կողմի պարտադիր պատասխանին՝ կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևի հետ։ Քանի դեռ մենք պատասխան չենք ստացել, մեր դեսպանն այնտեղ չի վերադառնա,-Սաուդյան Արաբիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը։
Այս ընթացքում Թուրքիայի ԱԳՆ-ում ԱՄՆ-ին պատասխան ուղարկելու նպատակով ամենաբարձր մակարդակով աշխատանք է տարվում, և դրանց մասնակցում է նաև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը, ով Թուրքիա էր ժամանել անցած շաբաթվա վերջին։
Ինչպես հաղորդում է «TRT» գործակալությունը, որոշումն այն մասին՝ որքան ժամանակ Նամիկ Թանը կմնա Անկարայում, կվերադառնա՞ նա Վաշինգտոն մինչև ապրիլի 24-ը, կդադարեցվե՞ն բարձրաստիճան մակարդակով այցերն ԱՄՆ-ի հետ, թե ոչ, կընդունվի խորհրդատվությունների ժամանակ։
Թուրքիան սպասում է