«Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել». Լեռնա Էքմեքչիօղլու
Դեռեւս 19-րդ դարի կեսից հայերն առաջիններից էին, որ, միանալով Եվրոպայի եւ Ամերիկայի առաջադեմ մտքին, սկսեցին խորհել կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների անհրաժեշտության վերաբերյալ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտի դասախոս, ամերիկահայ պատմաբան Լեռնա Էքմեքչիօղլուն.
«1855-ից հայ մտավորականությունը թե՛ Ստամբուլում, թե՛ Թիֆլիսում մտածում եւ բանավիճում էր, թե ինչպիսին պետք է լինի մեր հայ իրականության մեջ կանանց դերը»:
Պատմաբանի խոսքով, Օսմանյան կայսրությունում հայկական ֆեմինիզմի շարժումը զարգանում էր երկրի առաջադեմ, կրթված հայազգի բնակչության շրջանում.
«Օսմանյան հայերի համար հարցն այն էր, թե ինչպես կարող էինք թուրքական մեր միջավայրում ժամանակակից լինել: Մտածեցին, որ եթե մեր կանայք կրթություն չստանային եւ ազատություններ չունենային, ապա չէինք կարողանալո եվրոպականանալ եւ հասնել այնտեղ, որտեղ ձգտում էինք՝ անկախության»:
Այդ համոզմունքի ներքո էր, որ 19-րդ դարի երկրորդ կեսից գրեթե բոլոր խոշոր քաղաքներում բնակվող հայերն իրենց աղջիկներին սկսել էին կրթություն տալ.
«Եվ ահա այս դպրոցներն ավարտելուց հետո աղջիկները սկսեցին է՛լ ավելի ազդեցիկ մաս կազմել բոլոր այն ծրագրերում եւ գործերում, որոնք հայ ազգը ձեռնարկում էր»:
Կրթության հետ միասին հայ կանանց մոտ եկավ նաեւ իրենց ներուժի եւ դերի գիտակցումը ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ՝ խոշոր համատեքստում, պատմում է Լեռնա Էքմեքչիօղլուն.
«Նրանք սկսեցին ազատության տենչալ, ցանկացան մաս կազմել մեր ազգային զարթոնքի, որ իրենց ձայնն էլ լսվի, որ իրենք էլ մասնակցեն որոշումների կայացմանը, ձայն ունենան եւ կարողանան ընտրվել այդ մարմիններում»:
Կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարությունը որոշ առումով իր արտացոլումը գտավ Հայաստանի առաջին հանրապետությունում, երբ կանայք ընտրվեցիներկրի խորհրդարանում եւ նույնիսկ նշանակվեցին արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում: Տեխնիկապես, թղթի վրա այդ հավասարությունը շարունակվեց, սակայն, ոչ օրենքից դուրս մարդկանց սովորություններում եւ առօրյա հարաբերություններում կանանց եւ տղամարդկանց միջեւ անհավասարությունն առկա է, նշում է պատմաբանը: Նրա խոսքով, ֆեմինիզմի եւ գենդերային հավասարության նկատմամբ հայաստանցիների սառը վերաբերմունքը պայմանավորված է ազգային ավանդույթների կորստի վախով.
«Հայերը դեռ այն մտայնությունն ունեն, որ ուրիշ ազգի, ուրիշ իշխանության, ոչ հայ ուժերի ազդեցության տակ կարող են ընկնել: Պահպանողականություն կա հայերի մոտ՝ թե՛ Սփյուռքի եւ թե՛ Հայաստանի, որ կարող ենք մեր ավանդույթները կորցնել, որ եթե փոխվենք, մեր ինքնությունը կվտանգենք»:
Այսպես, չնայած որ մեկ ու կես դար առաջ հայերը գենդերային հավասար իրավունքների առաջատար կողմնակիցներից էին, այսօր հայ հասարակությունում կան մարդիկ, որոնք դիտարկում են այն որպես օտար տարր:
«Հայերի մոտ կա այն մտահոգությունը, որ մենք պետք է այս նահապետական ապրելակերպին կարեւորություն տանք, հակառակ դեպքում կձուլվենք այլոց: Դա սխալ մտայնություն է՝ հայ մնալու համար պետք չէ նահապետական սկզբունքների տեր լինել»:
Լեռնա Էքմեքչիօղլուն, ով ուշի ուշով հետեւում եւ աջակցում էր Հայաստանի «թավշյա հեղափոխությանը», հույս է հայտնում, որ դեկտեմբերյան ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորվող իշխանության կազմում հայ կանանց դերը կբարձրանա իրապես, այլ ոչ թե սոսկ թղթի վրա: Այսօրվա Հայաստանը դրա կարիքն իսկապես ունի, ընդգծում է պատմաբանը.

«Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել»: